Մատչելի կրթություն

Ձեռնարկություններ

Երեխայի խնամք

Ընտանեկան ծառայություններ

Առողջապահություն

Առողջ սնունդ

Աշխատատեղեր

Զբոսայգիներ

Քաղաքական ուժ

Ճանապարհներ

Ապահովություն

FOR ALL

Take the Census

Ի՞նչ է մարդահամարը:

Ամեն 10 տարին մեկ, կալիֆորնիացիները Մարդահամար են լրացնում յուրաքանչյուր անձի ճշգրիտ հաշվարկն ունենալու համար: Մարդահամարը որոշում է մեր դաշնային ֆինանսավորումը համայնքային կարևոր ծառայությունների համար, որոնք օգնում են աջակցել մեր ընտանիքներին և մեր բաժին քաղաքական ուժին Կալիֆորնիայում և Վաշինգտոնում:
Հաջորդ Մարդահամարը կկայանա 2020 թ. Գարնան: Եկե՛ք վստահ լինենք, որ բոլոր կալիֆորնիացիները հաշվառված են այդ միջոցները տանը պահելու համար:

2020 թ. մարդահամարը կատարվում է հիմա… Մարդահամարի լրացման համար ունեք երեք եղանակ՝ առցանց, հեռախոսով և փոստով: Մարդահամարը կապահովի աղբյուրներ, որոնք ձեր համայնքներին կնպաստեն հաջորդ տաս տարիներին

Սկսվում է 2020 թ. Մարդահամարը

Մարտի 12՝

Մարդահամարի՛ օր:

՝ Փոստով ուղարկվում են Մարդահամարի թղթյա ձևերը

Ապրիլի 8-ից 30՝

Փոստով հիշեցման բացիկ կուղարկվի:

Փոստով ուղարկվում են վերջնական բացիկները

Ապրիլի 27-ից մայիսի 9՝

Փոստով վերջնական բացիկներ կուղարկվեն անձամբ հետևումից առաջ:

2020 թ. Մարդահամարը լրացրեք առցանց, հեռախոսով կամ փոստով

Ապրիլից հոկտեմբերի 31՝

Փոստով կուղարկվի ևս մեկ հիշեցում և տպագրված հարցարան:

Մարդահամարի աշխատողները կսկսեն այցելել ընտանիքների, որոնք չեն պատասխանել 2020 թ. Մարդահամարին

Հունիսի կեսերին՝

Մենք ունենք մեր նահանգի և մեր երկրի ապագան ձևավորելու ուժը՝ 2020 թ. Մարդահամարին մասնակցելով: Սա մեր պատեհությունն է մեր համայնքները վեր բարձրացնելու և մենք միասին պետք է գործենք բոլորի հաշվի առնված լինելը երաշխավորելու համար: Կալիֆորնիան ավելի հզոր է ամբողջական հաշվումով:

Ժամանակի սանդղակները ենթակա են փոփոխման: Ճշգրտված ժամանակի սանդղակը տեսեք այստեղ՝ USCB-ի ճշգրտված գործառնական ժամանակի սանդղակ

Երբ է 2020 թ. Մարդահամարը

Մենք ունենք մեր նահանգի և մեր երկրի ապագան ձևավորելու ուժը՝ 2020 թ. Մարդահամարին մասնակցելով: Սա մեր պատեհությունն է մեր համայնքները վեր բարձրացնելու և մենք միասին պետք է գործենք բոլորի հաշվի առնված լինելը երաշխավորելու համար: Կալիֆորնիան ավելի հզոր է ամբողջական հաշվումով:

Թվերն ուժ են ներկայացնում – Մասնակցեք

Մարդահամարին այսօր ևեթ

այցելելով my2020census.gov կայքը

2020 թ. Մարդահամարը կօգնի որոշել, թե միլիարդավոր դոլարներն ինչպես կհասնեն մեր ընտանիքներին: Ձեր պատասխանները կօգնեն ֆինանսավորել երկոտասնյակներով ծրագրեր, որոնք անհրաժեշտ միջոցներ են ապահովում կալիֆորնիացիներին: Մարդահամարը կֆինանսավորի դպրոցներ, երեխայի խնամքի ծրագրեր, ճանապարհների պահպանման ծրագրեր և սոցիալական օգնության ծրագրեր:

2020 թ. Մարդահամարը կերաշխավորի առողջությունն ու բարօրությունը մեր ընտանիքների և թաղամասերի: Ձևաթուղթը լրացնելով, ձեր տվյալները կօգտագործվեն որոշելու որտեղ նոր հիվանդանոցներ կառուցել, բարելավել մեր առողջապահական ծրագրերը և ավելացնել աշխատատեղերն ու առևտրական պատեհությունները:

2020 թ. Մարդահամարի ընթացքում հավաքվող տեղեկությունը չի կարելի որևէ կերպ կիսել կամ օգտագործել ձեր դեմ: Ձեր տեղեկությունը օգտագործվում է միայն վիճակագրական տվյալներ ստեղծելու համար, այն չի կարող կիսվել ներգաղթի կամ իրավապահ մարմինների հետ, և այն չի կարող օգտագործվել կառավարական նպաստների ձեր իրավասությունը որոշելու համար: Մենք ձեր գաղտնիությանը լրջորեն ենք վերաբերվում և մենք հանձն ենք առել ձեր տեղեկությունն ապահով և անվտանգ դարձնել:

2020 թ. Մարդահամարը կորոշի Կալիֆորնիայի ներկայացուցիչների քանակը ԱՄՆ Ներկայացուցիչների տան մեջ և քվեների քանակը Ընտրական քոլեջում: Ձեր տեղեկությունները կօգտագործվեն նաև Նահանգի Օրենսդիր ժողովի և Ծերակույտի սահմանները վերագծելու համար: 2020 թ. Մարդահամարին մասնակցելը երաշխավորում է, որ դուք և ձեր համայնքները ունենաք արդա՛ր ներկայացուցչություն:

Հարցեր

Potter The Otter