2020 թ. Մարդահամարի մասին

Ամեն 10 տարին մեկ, կալիֆորնիացիները Մարդահամար են լրացնում յուրաքանչյուր անձի ճշգրիտ հաշվարկն ունենալու համար: Մարդահամարը որոշում է մեր ընտանիքներին աջակցող համայնքային կարևոր ծառայությունների համար մեր նահանգի մասնաբաժինը քաղաքական ներկայացուցչության և ֆինանսավորման մարզում:
Հաջորդ Մարդահամարը կկայանա 2020 թվին: Եկե՛ք երաշխավորենք, որ բոլոր կալիֆորնիացիները հաշվառված են 2020 թ. Մարդահամարում՝ այդ միջոցները տանը պահելու համար:

Փող և ուժ

2020 թ. Մարդահամարը կորոշի, թե Կալիֆորնիայում ինչպես են բաշխվում միլիարդավոր դոլարները: Թերագնահատումը կարող է ազդել մեր դպրոցների, առողջապահական ծառայությունների, երեխայի խնամքի, արտակարգ իրավիճակի ծառայությունների և շատ ուրիշ ծրագրերի ֆինանսավորման վրա:
2020 թ. Մարդահամարը կորոշի Կալիֆորնիայի՝ Կոնգրեսական անդամների և Ընտրական քոլեջի քվեների քանակը: Լրիվ հաշվարկը նշանակում է ավելի շատ անձինք ուժի դիրքերում, ովքեր իրականում ներկայացնում և պաշտպանում են մեր համայնքները:

Ապահով և գաղտնի

2020 թ. Մարդահամարը յուրաքանչյուր կալիֆորնիացիի մեր ապագան երաշխավորելու պատեհությունն է: Մի վախեցեք, ձեր Մարդահամարի պատասխանները ապահով են և անվտանգ: 2020 թ. Մարդահամարի ծիրում հավաքվող տեղեկությունը չի կարելի որևէ կերպ կիսել ուրիշ կառավարական գործակալությունների հետ կամ օգտագործել ձեր դեմ:

Հրավերները փոստով ուղարկված են

Մարտի 12-ից 20

Փոստով հրավերներ կուղարկվեն՝ առցանց լրացնելու 2020 թ. Մարդահամարի հարցարանը:

Հիշեցման նամակներ

Մարտի 16-ից 24

Փոստով հիշեցման նամակներ կուղարկվեն:

Հիշեցում բացիկ

Մարտի 26-ից ապրիլի 3

Փոստով հիշեցման բացիկ կուղարկվի:

Մարդահամարի օրը

Ապրիլի 1

Մարդահամարի՛ օր:

Գրքույկ մարդահամարը ուղարկված է փոստով

Ապրիլի 8-ից16

Փոստով կուղարկվի ևս մեկ հիշեցում և տպագրված հարցարան:

Վերջնական բացիկներ ուղարկվեցին

Ապրիլի 20-ից 27

Փոստով վերջնական բացիկներ կուղարկվեն անձամբ հետևումից առաջ:

Մի՛ ուշացրեք: Ձեր մարդահամարի ձևաթուղթն անպայման լրացրեք ապրիլի 30-ից առաջ:

Երբ է 2020 թ. Մարդահամարը

Ինչպես լրացնել Մարդահամարը

2020 թ. Մարդահամարը լրացնելու համար պահանջվում է ձեր մասնակցությունը: Բարեբախտաբար, ունեք պատասխանելու երեք կերպ:
Որն էլ ընտրեք, պարզապես անպայմա՛ն լրացրեք ձևաթուղթը:

Census By Mail - Mail Icon

Փոստով

Մարդահամարի թղթյա ձևաթուղթը տրամադրելի կլինի 13 լեզուներով և այն հնարավոր է փոստով վերադարձնել ԱՄՆ Մարդահամարի գրասենյակ (U.S. Census Bureau):

Census By Phone - Phone Icon

Հեռախոսով

Մարդահամարը հնարավոր է հեռախոսով լրացնել 59 լեզուներով:

By Computer Icon

Առցանց

Առաջին անգամ լինելով, Մարդահամարի ձևաթուղթը առցանց լրացման համար տրամադրելի կլինի 13 լեզուներով:

Հաճախակի տրվող հարցեր

2020 թ. Մարդահամարի հարցարանը հարց ՉԻ ներառի անհատի քաղաքացիական կարգավիճակի մասին: Ամեն անձ, անկախ իր ներգաղթի կարգավիճակից, ունի որոշակի տարրական իրավունքներ: Նրանց համար, ովքեր մտավախություններ ունեն իրենց դռները բացելու վերաբերյալ, կան մասնակցելու ուրիշ կերպեր: Կարող եք մասնակցել առցանց և հեռախոսով, օգտվելով ձեր տան հարմարավետությունից կամ համայնքային օգնության կենտրոնից: Խնդրում ենք լրացնել ձեր մարդահամարի հարցարանը: Անավարտ հարցարանը կարող է մեծացնել պատասխան չտալու պատճառով Միացյալ Նահանգների մարդահամարի գրասենյակի (United States Census Bureau) կողմից հետևման հավանականությունը: Ընտանիքները 2020 թ. Մարդահամարին առցանց պատասխանելու հրավեր կստանան սկսած մարտի 12, 2020 թվից: Ձեր մասնակցությունը կենսական է և ձեր տեղեկությունը պաշտպանված է:

Գործադիր հրամանը չի ստեղծում առկա օրենքի ներքո արտոնված սահմաններից դուրս տարածվող տեղեկության կիսում: Ձեր տեղեկությունը գաղտնի է մնում: Գործադիր հրամանը նշում է, որ դաշնային և նահանգային միջոցներով հավաքված տեղեկությունը «չի կարելի և չպետք է օգտագործվի ներգաղթի հարկադիր գործողությունների բերման համար որոշակի անհատների դեմ»:

  • Միացյալ Նահանգների մարդահամարի գրասենյակը (USCB) օրենքի առաջ պարտավոր է պաշտպանել և գաղտնի պահել իր կողմից հավաքված որևէ անձնական տեղեկություն:
  • USCB-ի իրավասությունները սահմանափակվում են Միացյալ Նահանգների օրենսգրքի13-րդ տիտղոսով: Այս օրենքները ոչ միայն Գրասենյակին իրավասություն են տալիս իր աշխատանքի համար, այլ նաև նախատեսում են հզոր պաշտպանություններ Մարդահամարի՝ անհատներից և ձեռնարկություններից տեղեկությունների համար:
  • USCB-ը պատասխաններն օգտագործում է վիճակագրական տվյալներ արտադրելու համար:
  • Անձնական տեղեկությունը չի կարելի հրապարակել երբ այն հավաքվում է: 72 տարի անցնելուց հետո, այն կարող է հրապարակվել պատմական նպատակներով Ազգային արխիվի կողմից: Օրենքի դեմ է անհատի կամ ձեռնարկության նույնականացման որևէ անձնական տեղեկություն, ինչպիսիք են անունները, հասցեները (ներառյալ GPS տվյալների ամբողջությունը), սոցիալական ապահովության համարները և հեռախոսահամարները բացահայտելը կամ հրապարակելը:
  • Պատասխանները չեն կարող օգտագործվել օրենքների հարկադրման նպատակներով կամ կառավարական նպաստների անձնական իրավասությունը որոշելու համար:
  • Անձնական տեղեկությունը չի կարող օգտագործվել պատասխանողների դեմ՝ ներգաղթի օրենքները հարկադրելու նպատակով:
  • USCB-ի աշխատողները երդվել են պաշտպանել գաղտնիությունը: Տվյալներին հասանելիություն ունեցող յուրաքանչյուր անձ երդվել է մինչև մահ պաշտպանել անձնական տեղեկությունը և հասկանում է, որ այս օրենքի խախտման պատժամիջոցները կիրառելի են ողջ կյանքի ընթացքում:
  • Գաղտնիության խախտումը կամ տեղեկությունը կիսելը, բացի վիճակագրական նպատակներից, լուրջ դաշնային հանցագործություն է: Այս օրենքը խախտող որևէ անձ կդիմագրավի խիստ պատժամիջոցներ, ներառյալ՝ դաշնային բանտարկության վճիռ մինչև հինգ տարի, մինչև $250.000 տուգանք, կամ երկուսն էլ:

  • Նահանգներին, վարչաշրջաններին և համայնքներին տրվող մի շարք դաշնային դրամամիջոցներ, դրամաշնորհներ և աջակցություններ հիմնված են բնակչության վրա:
  • Յուրաքանչյուրի համար վճռորոշ է հաշվառված լինելը՝ անկախ ներգաղթի կարգավիճակից: Երբ պատասխանում եք Մարդահամարին, օգնում եք, որ Ձեր համայնքն ստանա դաշնային դրամամիջոցների իր բաժինը:
  • Ձեռնարկությունները Մարդահամարի տվյալներից օգտվում են գործարաններ, գրասենյակներ և վաճառատներ կառուցելու համար, և սա աշխատատեղեր է ստեղծում:
  • Շինարարները Մարդահամարի տվյալներից օգտվում են նոր բնակարաններ կառուցելու և թաղամասեր վերակենդանացնելու համար:
  • Տեղական կառավարությունները Մարդահամարի տվյալներից օգտվում են հանրային անվտանգության և արտակարգ իրավիճակների դեմ պատրաստվածության համար:

  • Կալիֆորնիայի Մարդահամարի գրասենյակը աջակցում է ուժեղ, համակարգված շփման և հաղորդակցման ջանքերին, որոնք կենտրոնացած են դժվար հաշվարկելի (HTC) բնակչությանը հասնելու վրա:
  • Մարդահամարի գրասենյակը համագործակցում է վարչաշրջանների, տեղական կառավարությունների, ցեղային կառավարությունների, տարածաշրջանային և համանահանգային համայնքային կազմակերպությունների, կրթության և այլ ոլորտների հետ:
  • Հաղորդակցման ջանքերը կնպատակադրեն օգնել կալիֆորնիացիներին հասկանալ, որ իրենց տեղեկությունը անձնական կմնա և ցրել ապատեղեկատվությունը:

  • Սկսած 2020 թ. մարտի կիսից, յուրաքանչյուր ընտանիք փոստով կստանա մի նամակ, ինչը իրենց կտեղեկացնի Մարդահամարի հարցարանների լրացման ընտրանքները: Դա ներառում է առցանց, հեռախոսով, կամ խնդրվող թղթյա ձևաթղթով ընտրանքը:
  • Ինքնուրույն պատասխանելու ժամանակամիջոցում հարցարանը չլրացնող ընտանիքների հետ USCB-ը կապ կհաստատի Ոչ-պատասխանի հետևման ժամանակամիջոցում:
  • Մարտի 12-ից 20՝ Ընտանիքները կստանան 2020 թ. Մարդահամարին առցանց պատասխանելու հրավեր: Մի շարք ընտանիքներ նույնպես կստանան թղթյա հարցարաններ:
  • Մարտի 16-ից 24՝ Կուղարկվի հիշեցման նամակ:
  • Եթե դեռևս չեք պատասխանել՝
    • Մարտի 26-ից ապրիլի 3՝ Կուղարկվի հիշեցման բացիկ:
    • Ապրիլի 8-ից16՝ Կուղարկվի հիշեցման նամակ և թղթյա հարցարան:
    • Ապրիլի 20-ից 27՝ Հիշեցման վերջնական բացիկ՝ USCB-ի կողմից անձամբ հետևումից առաջ:
    • USCB-ի հաշվիչները կարող են կապ հաստատել մասնակի լրացված հարցարաններ ներկայացնող ընտանիքների հետ՝ ջանալով ամբողջական պատասխաններ ստանալ:

  • Խիստ կարևոր է զգույշ լինել կասկածելի թվացող որևէ խնդրանքի նկատմամբ:
  • USCB-ը երբեք չի հարցնի հետևյալը՝
    • Վճարում հարցարանը լրացնելու համար
    • Սոցիալական ապահովության համարը
    • Ֆինանսական տեղեկություն
  • USCB բնագավառի անձնակազմը միշտ ցույց կտա Մարդահամարի գրասենյակի վավերական նույնականացման քարտ: Նրանց USCB-ի աշխատող լինելը կարող եք հաստատել նրանց անունը մուտքագրելով Մարդահամարի գրասենյակի անձնակազմի որոնիչում կամ կապ հաստատելով Կալիֆորնիայի տարածաշրջանային գրասենյակի հետ:
  • Դաշնային պաշտոնատար ձևանալը դաշնային հանցագործություն է, յուրաքանչյուր ոք, ով խախտում է այս օրենքը, ենթակա է բանտարկության:

Հարցեր

Potter The Otter