ՄԱՐԴԱՀԱՄԱՐՆ ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ
Շատ բան է կախված 2020 թ. Մարդահամարից և թերագնահատումից կտուժեն մեր համայնքները: Կալիֆորնիայի ողջ տարածքում թաղամասերի կենսական աղբյուրները ապավինում են դաշնային դրամամիջոցներին, ինչը հիմնված է մարդահամարի ընթացքում հավաքված տեղեկության վրա:
Մեր թաղամասերի
բարեզարդում
2020 թ. Մարդահամարը կօգնի որոշել, թե միլիարդավոր դոլարներն ինչպես կհասնեն մեր ընտանիքներին: Ձեր պատասխանները կօգնեն ֆինանսավորել երկոտասնյակներով ծրագրեր, որոնք անհրաժեշտ միջոցներ են ապահովում կալիֆորնիացիներին: Մարդահամարը կֆինանսավորի դպրոցներ, երեխայի խնամքի ծրագրեր, ճանապարհների պահպանման ծրագրեր և սոցիալական օգնության ծրագրեր:
- Կբարելավի տեղական դպրոցներ
- Կբարեզարդի փողոցներ և ճանապարհներ
- Կկառուցի մատչելի բնակարաններ
Համայնքային
բարօրություն
2020 թ. Մարդահամարը կերաշխավորի առողջությունն ու բարօրությունը մեր ընտանիքների և թաղամասերի: Ձևաթուղթը լրացնելով, ձեր տվյալները կօգտագործվեն որոշելու որտեղ նոր հիվանդանոցներ կառուցել, բարելավել մեր առողջապահական ծրագրերը և ավելացնել աշխատատեղերն ու առևտրական պատեհությունները:
- Կառուցել նոր հիվանդանոցներ
- Բարելավել առողջապահական ծառայությունները
- Ավելացնել աշխատատեղերն ու առևտրական պատեհությունները
Ապահով և
գաղտնի
2020 թ. Մարդահամարի ընթացքում հավաքվող տեղեկությունը չի կարելի որևէ կերպ կիսել կամ օգտագործել ձեր դեմ: Ձեր տեղեկությունը օգտագործվում է միայն վիճակագրական տվյալներ ստեղծելու համար, այն չի կարող կիսվել ներգաղթի կամ իրավապահ մարմինների հետ, և այն չի կարող օգտագործվել կառավարական նպաստների ձեր իրավասությունը որոշելու համար: Մենք ձեր գաղտնիությանը լրջորեն ենք վերաբերվում և մենք հանձն ենք առել ձեր տեղեկությունն ապահով և անվտանգ դարձնել:
Քաղաքական
ուժ
2020 թ. Մարդահամարը կորոշի Կալիֆորնիայի ներկայացուցիչների քանակը ԱՄՆ Ներկայացուցիչների տան մեջ և քվեների քանակը Ընտրական քոլեջում: Ձեր տեղեկությունները կօգտագործվեն նաև Նահանգի Օրենսդիր ժողովի և Ծերակույտի սահմանները վերագծելու համար: 2020 թ. Մարդահամարին մասնակցելը երաշխավորում է, որ դուք և ձեր համայնքները ունենաք արդա՛ր ներկայացուցչություն:
- Վերաբաշխում
- Ընտրական քոլեջ
- Ընտրաշրջանների վերասահմանում
Պատմականորեն թերագնահատված համայնքներ
Կալիֆորնիայում շատ համայնքներ թերի են ներկայացվել և թերագնահատվել են նախորդ Մարդահամարներում: Թերագնահատումը նշանակում է, որ Կալիֆորնիան չի ստանում դրամամիջոցների և ներկայացուցչության իր արդար բաժինը, քանի որ մեր նահանգում բնակվող ոչ բոլոր անձինք էին հաշվառվել: Դիտեք ստորև ներկայացված քարտեզը՝ տեսնելու համար, որ արդյո՞ք ձեր համայնքը թերագնահատման վտանգի տակ է:
Դիտեք քարտեզը